Կոնվերս Բանկը հայ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես կանցկացնի

06.03.2017 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի գլխավոր գրասենյակում այսօր՝ Կանանց տոնին ընդառաջ, հայ ժամանակակից նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես կբացվի:

Ինչպես հայտնել են բանկում, ցուցահանդեսն Էռնեկյան խմբի երկու կառույցների՝ «Զվարթնոց» օդանավակայանի եւ Կոնվերս Բանկի համատեղ նախագիծ է, իսկ ցուցանմուշները տրամադրել են օդանավակայանի ցուցասրահից:

«Կոնվերս Բանկը շնորհավորում է բոլոր կանանց՝ գարնանային գեղեցիկ տոների՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ, եւ իր  բոլոր հաճախորդներին  հնարավորություն տալիս օգտվել բանկի ծառայություններից եւ զուգահեռաբար հաղորդակից լինել հայ ժամանակակից գեղանկարչությանն ու կիրառական արվեստին»,- ասված է հաղորդագրությունում:

Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս եւ ամբողջ ընթացքում բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Բանկում տեղեկացրել են, որ ցուցահանդեսի բացմանը Կոմիտասի երգերի կատարումներով հանդես կգա «Այ Վուեյ» համույթը:

Դիտում՝ 15111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai