Հայկական գինիները՝ Mundus Vini-ի մեդալակիրներ

02.03.2017 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայկական գինիները Գերմանիայի Նոյշտադ քաղաքում փետրվարի 25-ին կայացած Mundus Vini 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխությանը 10 ոսկե եւ 13 արծաթե մեդալների են արժանացել:

Ինչպես հայտնել են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից, հայկական գինիներն իրենց նվաճած մեդալների քանակով առաջ են անցել Վրաստանից (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովայից (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիայից (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիայից (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանից (1 ոսկի, 1 արծաթ)` կիսելով նույն 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի եւ Հունգարիայի հետ:

Ոսկե մեդալի են արժանացել հետեւյալ գինիները`

- «Վան Արդի»-ը` 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak; 2015 Areni Reserve եւ 2015 Van Ardi Reserve Syrah,
- «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ը` 2013 ArmAs Karmrahyut Reserve,     
- «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը` 2015 Voskevaz Karasi collection Voskehat
- «Արմենիա Վայն»-ը` 2014 Takar Reserve,
- «Տիեռաս Դե Արմենիա»-ն` 2013 Karas Reserve Winemaker's Selection Blend
- «Օլդ Բրիջ»-ը` 2009 Old Bridge Red Dry Reserve,
- «Գետնատուն»-ը` 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village,
- «Տրինիտի»-ն` 2014 Trinity Eh Areni Noir,

Արծաթե մեդալի են արժանացել`

- «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ը` 2013 ArmAs Voskehat Reserve
- «Արմենիա Վայն»-ը` 2016 Armenia Muscat; 2014 Tariri եւ 2014 Takar Areni
- «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը` 2015 Voskevaz Hightanak եւ 2014 Voskevaz Voskepar Voskehat
- «Տիեռաս Դե Արմենիա»-ն` 2015 Karas White Dry Wine եւ 2015 Karas Red Wine
- «Գետնատուն»-ը` 2015 Getnatoun Voskehat
- «Հայլենդ Սելլարս»-ը` 2015 Koor Dry Red Wine եւ 2014 Koor Reserve
- «Արտաշատ Վինկոն»-ը` 2014 Chateau Rind
- «Անուշ 1»-ը` 2014 Kataro Sireni Reserve Togh

Բացի այդ, հայկական գինիների շնորհանդեսն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:

«Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, դեպի տարբեր շուկաներ արտահանման ծավալների աճի խթանմանը եւ նոր գործընկերների բացահայտմանը»,- նշել են հիմնադրամում:

Դիտում՝ 45490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai