Հայկական հնդկաձավարը շուտով հասանելի կլինի սպառողին

01.03.2017 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի վերջին հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում արտադրված եւ փաթեթավորված հայկական հնդկաձավարը:

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Իգնատի Առաքելյանի նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած այցելության շրջանակում եղել է Ծովագյուղ համայնքի ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում:

2015-ից մարզում ENPARD-ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, եւ հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում:

Նախարարի գնահատականով` ծրագիրը բավական հետաքրքիր է եւ հնարավորություն կտա ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով:

Իգնատի Առաքելյանը հավաստիացրել է, որ պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը, ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ ընդլայնելու նպատակով, կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի եւ սերմացուի սուբսիդավորման հարցը:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ նշել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ, եւ ցանքատարածությունները կհասնեն մինչեւ 1000 հեկտարի:

Դիտում՝ 14809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai