Ապօրինի ջրօգտագործողները կբերվեն օրինական դաշտ

23.02.2017 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է խիստ քայլեր ձեռնարկել ապօրինի ջրօգտագործողների դեմ:

ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կադաստրային եւ փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքում կատարել ուսումնասիրություն եւ ներկայացնել վերլուծությունˋ շեղման պատճառների վերաբերյալ:

«Նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային եւ փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն եւ վերլուծություն, քանի որ Ջրային կոմիտեի եւ համայնքների վիճակագրությունը տարբեր են, եւ կան անթույլատրելի թվեր»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Ջրբացթողումների ընթացքում ջրակորուստից խուսափելու նպատակով կառավարության ղեկավարը վերոնշյալ կառույցների ղեկավարներին հանձնարարել է մինչեւ Սեւանա լճից ջրի բացթողումը սկսելը համակարգից օրինական դաշտ բերել ապօրինի ջրօգտագործողների, եթեˋ ոչ, ապա փակել ջրառի կետը:

Վարչապետն առաջարկել է խնդրի կարգավորման աշխատանքներում ներգրավել նաեւ «Սեւան լճի հիմնահարցերի հանձնաժողով»-ին:

Դիտում՝ 2235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai