Հայկական «5900 BC» բրենդը Մոսկվայում մասնակցում է ցուցահանդեսի

22.02.2017 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոսկվայի Expocentre ցուցահանդեսների կենտրոնում փետրվարի 20-23-ն անցկացվում է CPM (Collection Premiere Moscow) նորաձեւության միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական նորաձեւությունը ներկայացնում է «5900BC» ապրանքանիշը:

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ծրագրի շրջանակում ստեղծված «5900 BC»-ն CPM ցուցահանդեսին մասնակցում է չորրորդ անգամ՝ ներկայացնելով իր հինգերորդ՝ աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուն:  

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունում, այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 29 երկիր` մոտ 21 000 այցելուներով:

«ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի աշխատանքային խմբի կողմից կազմակերպված հանդիպումներին զուգահեռ՝ ռուսական խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչների եւ հայկական ապրանքանիշի առանձին գործարարների հետ հանդիպումներ է նախաձեռնել նաեւ Ռուսաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, որոնց արդյունքում սպասվում է պայմանագրերի կնքում եւ հետագա համագործակցություն»,- ասված է հաղորդագրությունում:

Banks.am-ը նշում է, որ Հայաստանում գտնված կանացի 5900-ամյա կիսաշրջազգեստն աշխարհում գտնված երկրորդ ամենահին հագուստն է: Այս փաստն էլ հիմք է հանդիսացել «5900BC» բրենդի ստեղծման համար՝ որպես հայկական տեքստիլ ժառանգության հարստության եւ բազմազանության խորհրդանիշ:

Դիտում՝ 2851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai