ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է օնլայն գնումների 3D-Secure համակարգը
22.02.2017 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ծառայություն` պաշտպանված անվտանգության 3D-Secure համակարգով:
Ինչպես հայտնել են բանկում, համակարգը հնարավորություն է տալիս գնման պահին նույնականացնել քարտապանին մեկանգամյա օգտագործման գաղտնագրի մուտքագրման միջոցով, որը բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության տեսքով` հենց գնման պահին:
3D-Secure ծառայությունը, ըստ բանկի, քարտապանին տալիս է հետեւյալ առավելությունները՝
- Անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառն ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին` SMS հաղորդագրության միջոցով) եւ վավեր է միայն մեկ գնման համար,
- Պարզություն եւ հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային ստացված վեցանիշ թիվը:
«3D-Secure համակարգի կիրառմամբ ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել 3D-Secure հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանի նույնականացման: Անգամ այդ դեպքում բանկի VISA քարտապաններն ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանակությունը հավասարեցնում է զրոյի»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
19.05.2025 | 12:30 Նորություններ
19.05.2025 | 12:27 Նորություններ
Ամիօ բանկը բիզնես վարկեր է տրամադրում շահավետ տոկոսադրույքով
19.05.2025 | 11:20 Նորություններ
19.05.2025 | 10:11 Ֆինտեխ
Mastercard-ը եւ MoonPay-ը սթեյբլքոիններով վճարումներ կներդնեն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: