Տնտեսական ակտիվությունը հունվարին կազմել է 6,5%

20.02.2017 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. հունվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է 6,5% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,2%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքը` 0,2%-ով, իսկ շինարարության ծավալները կրճատվել են 5,3%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունը տարվա առաջին ամսին աճել է 9,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12,1%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամսին նվազել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 5,5%-ի չափով: 2017թ. հունվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ` 6,2%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը Հայաստանում հունվարին ավելացել է 45,5%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն ավելացել է 51,4%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 35,4%-ով:

Դիտում՝ 2820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai