ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը

13.02.2017 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրամիության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» (Better Qualifications for Better Jobs) նոր ծրագիրը կաջակցի Հայաստանում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը:

Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Աղբալյանը` Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստի ժամանակ:  

Նրա խոսքով` ոլորտի ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության առաջարկությամբ եւ սահմանած առաջնահերթությամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի համար նախընտրելի մոտեցմամբ:

«Սա 2007թ. մեկնարկած 12 տարածաշրջանային քոլեջների հիմնադրման ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Հունվարից մեկնարկած նոր ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսական քոլեջների աջակցություն եւ ագրոմասնագիտությունների հզորացում»,- նշել է Արտակ Աղբալյանը:

ԵՄ աջակցության նոր ծրագրով թիրախային են դիտարկվելու 8 գյուղատնտեսական քոլեջներ: Ակնկալվում է, որ 2020թ.՝ ծրագրի ավարտից հետո, ՀՀ կրթական համակարգը կունենա վերանորոգված եւ տեխնիկապես վերազինված ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են պատրաստվել մրցունակ ագրոմասնագետներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վերանայում եւ մշակում, դասավանդողների վերապատրաստում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացում:

Ակնկալվում է գործատուների հետ համագործակցության ակտիվացում եւ ընդլայնում, ինչպես նաեւ բոլոր հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծումը:

Դիտում՝ 2920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai