Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանները

10.02.2017 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավով ապահովված դրամային վարկերի եւ  արտարժույթով չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտերի  տրամադրման պայմանները՝ գործարկելով ակցիա:

«Մենք բարելավում են ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանները՝ հանդես գալով աննախադեպ առաջարկով: Մասնավորապես, ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկավորման ժամկետը՝ սահմանելով մինչեւ 36 ամիս: Վարկերը տրամադրվում են՝ սկսած 8% տարեկան դրույքաչափի, ոսկու գնահատված արժեքի մինչեւ 130%-ի չափով»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ փոփոխությունները վերաբերում են նաեւ բանկի գործող հաճախորդներին:

Ակցիան գործում է փետրվարի  8-ից մարտի 31-ը ներառյալ:

Դիտում՝ 1442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai