Հայաստանը Թեհրանում զբոսաշրջային ցուցահանդեսի է մասնակցում

09.02.2017 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վեց հայկական զբոսաշրջային օպերատորներ միասնական տաղավարով առաջին անգամ Թեհրանում մասնակցում են փետրվարի 6-ին մեկնարկած Tehran International Tourism Exhibition զբոսաշրջության 10-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես հայտնել են ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին հայկական կողմը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության, հայկական EXPO GROUP եւ իրանական TITEX ընկերությունների աջակցությամբ:

«Իրանական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նույն ձեւաչափով ապրիլի 21-23-ը Երեւանում կայանալիք InTour Expo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին Իրանի ներկայանալի մասնակցության ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ցուցահանդեսի շրջանակում կայացել է հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանի հետ, եւ ձեռք բերվել պայմանավորվածություն Լիբանանի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջության ոլորում համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ:

Ցուցահանդեսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհանոցը եւ կազմակերպել հյուրասիրություն:

Էքսպոյի բացմանը մասնակցել է նաեւ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Դիտում՝ 2723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo