«Կամուրջ» ՈՒՎԿ-ն 2016-ն ամփոփել է շահույթով

06.02.2017 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփել է 2016թ. շահույթով:

Կազմակերպությունում նշել են, որ վարկառուների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով գրեթե 20 000-ի, իսկ վարկային պորտֆելը հասել է գրեթե 12 մլրդ դրամի: 2016թ. տրամադրվել է շուրջ 9,7 մլրդ դրամի վարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 12%-ով:

«Անկախ այն հանգամանքից, որ 2016-ը ողջ ֆինանսական համակարգի համար լի էր մարտահրավերներով, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը, իր հետեւողական աշխատանքի շնորհիվ, կարողացավ տարին ամփոփել շահույթով եւ ունենալ աճ որոշ կարեւոր ֆինանսական ցուցանիշների գծով:

Մենք պլանավորում ենք աշխատել նույն ակտիվությամբ նաեւ 2017-ին, եւ ապահովել ոչ միայն վարկային պորտֆելի զգալի աճ, այլ նաեւ ներդնելով նորարարական մոտեցումներ եւ գործիքներ էլ ավելի բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը մեր ծառայություններից»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նա հավելել է, որ ընթացիկ տարում ընկերությունը կավարտի «միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը՝ այն զուգակցելով ռիսկերի գնահատման եւ զսպման համակարգի հետ»:

Դիտում՝ 11832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai