Վարչապետն առաջարկել է հստակեցնել հարկերից խուսափելու հանցակազմը

02.02.2017 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում պետք է հստակեցվի հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից խուսափելու հանցակազմը:

Վարչապետն այսօր ասել է, որ կառավարությունը պետք է հանդես գա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ տնտեսության զարգացման համար մեծ կարեւորություն ունի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումն ու այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:

Վարչապետն առաջարկել է իրավապահ մարմիններին հնարավորինս խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց եւ պատժիչ բնույթի միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում:

Կառավարության նիստում գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին հանձնարարվել է 50 տոկոս եւ ավելի պետական սեփականություն ունեցող բաժնեմասերով ընկերությունների տնօրենների հետ երկշաբաթյա ժամկետում կազմել 2017թ. գործարար ծրագիրը: Երեքշաբաթյա ժամկետում նշված ծրագրերը պետք է ներկայացվեն Պետական գույքի կառավարման վարչություն:

Վարչության պետին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել հաշվետվությունˋ վերոնշյալ ընկերությունների գործարար ծրագրերի առկայության եւ սահմանված ձեւաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ:

Դիտում՝ 17706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai