ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծի երկրորդ փուլի ծրագիրը:Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ նախագծի երկրորդ փուլի նպատակն է բարելավել ու պահպանել տեքստիլի եւ հագուստի, կոշիկի/կաշվե իրերի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների մասնաբաժինը տեղական շուկայում եւ օգտվել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման արդյունքում ստեղծված հնարավորություններից: Ծրագիրը տեխնիկական աջակցություն կտրամադրի 4 մոդուլի միջոցով՝ - Տեքստիլ հայկական հագուստ եւ տեքստիլ արտադրողների համար արտահանման տարածաշրջանային (ԵԱՏՄ) շուկաների ստեղծում՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով, - ՓՄՁ-ների համար ցանցային կապերի ստեղծում՝ հավաքական ուժերով արդյունավետության հասնելու եւ շուկայի հասանելիություն ձեռք բերելու համար,- Ընտրված ՓՄՁ ցանցերի արդյունաբերական արդիականացման խթանում եւ ձեռնարկությունների մրցունակության բարելավում,- Ազգային տեխնիկական կարողությունների ստեղծում՝ բիզնեսի զարգացմանն ուղղված վերոնշյալ գործողություններն իրականացնելու համար: Tweet Դիտում՝ 2373