Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կառավարման կոշտ ծրագիր կմշակվի

20.01.2017 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունում այսօր քննարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում 574 տնտեսվարող սուբյեկտ:

Անդրադառնալով գերօգտագործման հետեւանքներին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ 205 հորատանցքեր դադարել են շատրվանել, 2016թ. դրությամբ Սեւջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետեւանքով զգալիորեն կրճատվել է Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սեւջուր գետի սնումն ակունքում, էականորեն կրճատվել է նաեւ Ակնա լճի մակերեսը եւ բնական ելքը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը եւ հանձնարարել է ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:

«Տալիս եք շատ կոշտ եւ առարկայական միջոցառումների ծրագիր եւ շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք: Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլեւ տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 3365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW