Հայէկոնոմբանկն ու ՀԱԱԳ-ը կհամագործակցեն

20.01.2017 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկն ու Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ)  նախօրեին ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Ինչպես այսօր նշել են բանկում, համաձայնագրի նպատակն է հետաձգված վճարման պայմանով արտահանումների դեպքում առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ ռեզիդենտ արտահանողների համար՝ վերջիններին պարզեցված ընթացակարգով տրամադրելով անգրավ ֆինանսական միջոցներ՝ որպես ապահովվածություն ընդունելով ՀԱԱԳ-ի ապահովագրության վկայագրերը։

«Այս համագործակցությունը հնարավորություն կտա արտահանողներին առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալն արտահանմանը հաջորդող վճարման փուլում, ինչպես նաեւ ավելացնել արտադրության եւ արտահանման ծավալները։ Լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից՝ արտահանողները հնարավորություն կստանան նաեւ բացահայտել նոր շուկաներ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ համատեղ մատուցվող ծառայությունների շրջանակում Հայէկոնոմբանկն առաջարկում է հատուկ պայմաններով վարկատեսակ` արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար։

Վարկը տրամադրվում է դոլարով կամ եվրոյով, տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 7%-ից: Որպես ապահովվածություն վարկառուն ներկայացնում է ՀԱԱԳ-ի տրամադրած առեւտրային վարկի ապահովագրության վկայագիրը։

Վարկի տրամադրման միջնորդավճարներ չեն գանձվում:

Դիտում՝ 5081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai