Պրոմեթեյ Բանկը գործարկել է զեղչային ցանց իր քարտապանների համար

18.01.2017 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը գործարկել է զեղչային ընդարձակ ցանց իր քարտապանների համար՝ այսուհետ բանկի բոլոր քարտապանները առեւտրի եւ սպասարկման կետերում կկարողանան օգտվել մինչեւ 50% զեղչերից:

«Զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է վճարումը կատարել անկանխիկ՝ բանկի ցանկացած վճարային քարտով: Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռեւս չունեն Պրոմեթեյ Բանկի վճարային քարտ, բանկն առաջարկում է ձեռք բերել Maestro, MasterCard Standard, MasterCard Gold միջազգային վճարային քարտեր կամ անվճար ArCa քարտ»,- ասված է Պրոմեթեյ Բանկի տարածած հաղորդագրությունում:

Ձեռք բերելով բանկի ցանկացած վճարային քարտ՝ քարտապանը հնարավորություն է ստանում օգտվել բանկի զեղչային ցանցից, եւ ի հավելում, անվճար օգտվել Prometey Mobile բջջային հավելվածից եւ Prometey Online համակարգից:

Բանկի զեղչային ցանցում ներառված են սրճարաններ, հագուստի եւ աքսեսուարների խանութ-սրահներ, ժամանցի կենտրոններ, ծաղկի եւ նվերների խանութներ եւ այլ ոլորտների առեւտրի ու սպասարկման կետեր, որոնց ցանկը պարբերաբար համալրվելու է:

 

Դիտում՝ 7198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai