Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Հունվար 16

Նորություններ

 

Պետգույքի ոլորտում բարեփոխումները կավելացնեն բյուջեի մուտքերը

 
 Հինգշաբթի 12 Հունվար 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
Photo: Photolure

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ է տվել Պետական գույքի կառավարման վարչության պետին, որոնց արդյունքում ակնկալվում է բյուջեի մուտքերի ավելացում:

Մասնավորապես, հանձնարարվել է երկամսյա ժամկետում բոլոր նախարարությունների եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում կառավարությանը ներկայացնել առաջարկություններ` պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում հստակ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմեր կիրառելու վերաբերյալ` նկատի ունենալով 2017թ. կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների էական ավելացման հարցը:

Վարչապետը նաեւ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից եռամսյա ժամկետում ակնկալում է առաջարկություն՝ կապված պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման հետ՝ նպատակ ունենալով ավելացնել վարձակալությունից պետական բյուջեի մուտքերը եւ բարելավել ծառայությունների մատուցման որակը:

Բացի այդ, վարչությունից ակնկալվում է երկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված եւ ընդգրկվելիք առեւտրային կազմակերպությունների բաժնետոմսերի մասնավորեցման, ինչպես նաեւ պետական գույքի օտարման ցանկերը:

Եռամսյա ժամկետում վարչությունը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի պետական գույքի օտարումից 2017-ին սպասվող արժեքային գնահատականը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1101
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա