Հայաստանում կներդրվեն հակակարկտային հրթիռային կայաններ

11.01.2017 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում կուսումնասիրվի կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային փորձն ու ՀՀ-ում դրա ներդրման հնարավորությունը:

Համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
 
Քննարկման արդյունքում որոշվել է ներկայացնել հրթիռային կայանների ստեղծման համար պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը` 2018թ. ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով:

«Մեր երկրում գյուղատնտեսությունն ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, եւ այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի  առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, եւ այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ»,- նշել է գյուղնախարարը:

ԱԻՆ ներկայացուցիչներն էլ ընդգծել են, որ պայքարի միայն մեկ` հակակարտային կայանների ցանցով ծածկելու եղանակը չի կարող բավարար արդյունավետություն ապահովել: Նրանք առաջարկել են ըստ գոտիականության տեղադրել նաեւ հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:
 

Դիտում՝ 2560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo