Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Հունվար 19

Նորություններ

 

Դեկտեմբերին պարենային ապրանքները թանկացել են

 
 Չորեքշաբթի 11 Հունվար 2017
Photo: https://dunedinstadium.files.wordpress.com
 

Հայաստանի պարենային ապրանքների շուկայում 2016թ. դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 3,1% գնաճ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերին արձանագրված պարենամթերքի գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում գների 27,7% բարձրացումը` նոյեմբերի համեմատ:

Նշված ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում գները 2015թ. դեկտեմբերի համեմատ աճել են 17%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 2,8%-ով:

Ձկնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 0,4%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ թանկացել 1,5%-ով:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի` 0,1%, շաքարավազի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,2% գնաճ, իսկ կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. դեկտեմբերի համեմատ գները նվազել են 3,7%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 1,1%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը նախորդ տարվա համեմատ աճել է 6,8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 0,5% գնանկում:

Նոյեմբերի համեմատ դեկտեմբերին գրանցվել է հացամթերքի եւ այլ մթերքի ՝ համապատասխանաբար 0,2% եւ 0,1% գնանկում:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում դեկտեմբերին նոյեմբերի
համեմատ գրանցվել է 0,8% գնանկում, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:

Բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում նվազել են համապատասխանաբար 4,1%-ով եւ 1,2%-ով:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել են 1,1%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի նկատմամբ` նվազել 1,1%-ի չափով:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1351
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա