Կգործի հումքի մթերման վճարումների պետական վարկավորման մեխանիզմ

29.12.2016 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հումքի մթերման վճարումների կատարման համար պետական վարկավորման նոր մեխանիզմն առաջիկայում կներկայացվի ոլորտի ներկայացուցիչներին:

Այս մասին այսօր ասել է վարչապետ Կարեն Կարապետյանըˋ տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության նախարարներին հանձնարարելով առեւտրի խոշոր ցանցերում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի հիմնական տնտեսվարողներին մեկամսյա ժամկետում հանգամանալից ներկայացնել հումքի մթերման վճարումների կատարման համար պետական վարկավորման առաջարկվող մեխանիզմը եւ, գրավչության առկայության դեպքում, առաջարկություններ վարկային նոր պրոդուկտի ներդրման վերաբերյալ:

«Բանկերի եւ այլ կառույցների հետ պետք է քննարկել նշված մեխանիզմով ֆինանսավորուման համար «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի կողմից կառավարվող վարկային ֆոնդերից բացի այլ միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Փորձում ենք ստեղծել մի հարթակ, որով կօգնենք վերամշակող գյուղատնտեսական մթերումներով զբաղվող մեր կառույցներին, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը, մթերումները կազմակերպվեն ավելի արդյունավետ ու կանխատեսելի»,- ասել է Կարեն Կարապետյանն ու նշել, որ գյուղատնտեսական ոլորտում ակնկալում են արտադրանքի աճ:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ նոր հարթակում մասնակցություն ունենալ համաձայնողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ:

Դիտում՝ 6371
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai