«Կամուրջ» ՈւՎԿ-ի տրամադրած վարկերը հնարավոր է մարել «Իդրամ»-ի միջոցով

27.12.2016 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ» ընկերության եւ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության համագործակցության արդյունքում՝ արդեն հնարավոր է իրականացնել «Կամուրջ»-ի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ «Իդրամ»-ի հավելվածի կամ կայքի միջոցով, ինչպես նաեւ՝ մասնաճյուղերում եւ տերմինալներով:

«Այս համագործակցության առավելություններից է այն հանգամանքը, որ մեր հաճախորդները կարող են այսուհետ վճարումներ իրականացնել բջջային հավելվածի միջոցով՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները, որոնք օրեցօր ավելի լայն մասսայականություն են վայելում հաճախորդների շրջանում»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ Գանձապետարանի ղեկավար Ավետիս Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ «Իդրամ»-ի առցանց հարթակներում (http://www.idram.am եւ Իդրամ բջջային դրամապանակ) իր վարկային պարտավորությունները մարելիս վարկառուն խնայում է ժամանակ՝ վճարումը կատարելով ցանկացած վայրից:

«Գումարի փոխանցումն իրականացվում է անմիջապես՝ առցանց ռեժիմով, եւ գործարքի վերաբերյալ մանրամասները մշտապես հասանելի են լինում Իդրամ հաշվով իրականացված գործարքների պատմության մեջ: Ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը»,- հավելել է Ավետիս Հովակիմյանը:

Դիտում՝ 16426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai