«Իդրամ» հաշվին հնարավոր է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից վարկ ստանալ

16.12.2016 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ» վճարային համակարգի եւ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի համագործակցության արդյունքում այսուհետ հնարավոր կլինի «Իդրամ» հաշիվը համալրել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացած վարկի միջոցով:

«Նոր ծառայության շնորհիվ՝ «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել եւ վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին օրվա յուրաքանչյուր պահի եւ ցանկացած վայրից»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ծառայությունից կարող են օգտվել «Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը, որոնք համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը հասանելի է ինչպես «Իդրամ» բջջային դրամապանակի միջոցով, այնպես էլ կայքում:

«Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը կարող են դիմել 5000, 10 000, 25 000, 40 000, 75 000 կամ 99 000 դրամի չափով վարկ ստանալու համար:

Վարկը տրվում է 1 տարի ժամկետով: Տարեկան անվանական տոկոսադրույքը 0% է, գործում է օրական սպասարկման վճար՝ վարկի սկզբնական գումարի 0,5%-ի չափով:

Վարկի տրամադրման որոշումը կայացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ուղարկվող հարցման միջոցով: Վարկի տրամադրման հաստատումը ստանալուց եւ պայմանագիրն առցանց կնքելուց հետո գումարն անմիջապես փոխանցվում է «Իդրամ»-ի հաշվին, որից այն հնարավոր է կանխիկացնել կամ օգտագործել առցանց եղանակով՝ իրականացնելով վճարումներ եւ փոխանցումներ:

Դիտում՝ 14154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai