ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություն է գործարկել

15.12.2016 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է դրամական փոխանցումներ ստանալու նոր միջոց՝ անմիջապես քարտին, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Բանկում նշել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard եւ Visa քարտապանները արագ դրամական փոխանցումներ ստանալիս կարող են անվճար հաշվեգրել փոխանցումների գումարներն իրենց քարտերին` զանգահարելով բանկի Հեռախոսային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդներին պարտադիր չէ այցելել բանկի մասնաճյուղեր: Կարելի է հաշվեգրել փոխանցման գումարը քարտին` իրականացնելով մի քանի գործողություն՝

- Զանգահարել բանկի Հեռախոսային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով,
- Նշել անձնական տվյալները,
- Նշել համակարգի անվանումը եւ դրամական փոխանցման կոդը,
- Նշել փոխանցված գումարը:

Դրամական փոխանցումը ցանկացած արժույթով անմիջապես կհաշվեգրվի հաճախորդի քարտին եւ հասանելի կլինի կանխիկացման համար ցանկացած ժամանակ եւ ցանկացած հարմար վայրում՝ ՎՏԲ- Հայաստան Բանկի 156 բանկոմատների միջոցով:

«Իսկ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար են ստանում դրամական փոխանցումներ, բանկն առաջարկում է հատուկ VTB Transfer քարտ՝ MasterCard Standard հիմքի վրա, որոնք, բացի վերը նշված ծառայություններից, ընձեռում են հնարավորություն ստացված դրամական փոխանցումների պատմության հիման վրա ստանալ վարկային գիծ՝ արտոնյալ պայմաններով, ինչպես նաեւ արտոնյալ փոխարկման փոխարժեքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 15011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai