Ամերիաբանկը The Banker-ի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ»

09.12.2016 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը Financial Times-ի The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ամերիաբանկը The Banker ամսագրի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ.):

2016թ. Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաեւ Global Finance եւ Euromoney ամսագրերի կողմից:

«Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշել են, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարեւոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշները, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաեւ տնտեսական եւ մրցակցային գործոնների առկայության պարագայում բանկի արդյունավետ գործունեությունը եւ ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաեւ բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը, հեռահար բանկային ծառայությունները եւ դրանց որակական մակարդակը, ինչպես նաեւ CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում:

The Banker-ի մրցանակաբաշխությունն անցկացվում է 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր:

Դիտում՝ 8161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai