Գերմանացիները ՀՀ-ում հականեխիչ նյութերի արտադրություն կհիմնեն

05.12.2016 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 3-11-ը Հայաստանում են գերմանական OphardtHygiene Technologies ընկերությունների ներկայացուցիչները` հականեխիչ նյութերի եւ դիսպենսեր սարքերի արտադրական ձեռնարկություն հիմնելու ներդրումային ծրագրով։

Ինչպես հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունից, առողջապահական արտադրանքը նախատեսվում է արտահանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի շուկաներ։

«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը՝ ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականություն դարձնելու համար»,- այսօր գործարարների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։

Ներդրողների համար հանդիպումներ են կազմակերպվել կառավարության անդամների, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, բժշկական կենտրոնների, բանկի, իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարների հետ։   

Սա պատվիրակության հայաստանյան երկրորդ այցն է. առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է Made in Armenia հայկական արտադրության ցուցահանդեսի օրերին` սեպտեմբերի 16-22-ը։

«Հավանական ներդրողներն այդ օրերին մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանոթացել գործարարությամբ զբաղվելու պայմաններին, ենթակառուցվածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին եւ մասնագիտական ներուժին, դիտարկել ապագա գործարանի կառուցման հողատարածքները»,- ասված է հաղորդագրությունում:

Պատվիրակությանն այսօր ընդունել է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Վերջինս վստահեցրել է, որ նախարարությունն անելու է առավելագույնը, որպեսզի ներդրողներն օր առաջ սկսեն արտադրությունը առանց որեւէ խոչընդոտի:

Դիտում՝ 2789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai