Անելիք Բանկը գործարկել է «Ձմեռային» ակցիա

05.12.2016 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը հայտարարում է «Ձմեռային» ակցիա, որի շրջանակում 2016թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2017թ. փետրվարի 28-ը ներառյալ բանկի վարկառուները ոսկու գրավադրմամբ  վարկեր ստանալուն զուգահեռ հնարավորություն կստանան շահել խաղարկվող 10 ոսկու ձուլակտորներից մեկը:  

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում ոսկու գրավադրմամբ վարկերը տրամադրվելու են 18% անվանական տոկոսադրույքով, դրամով եւ մինչեւ 12 ամիս մարման ժամկետով:

«Սա հերթական հաճելի անակնկալն է Անելիք Բանկի կողմից, երբ մեր հաճախորդն օգտվելով բանկային պրոդորկտից` միաժամանակ հնարավորություն է ստանում արժանանալ թանկարժեք նվերի: Ասեմ, որ խաղարկվելու են 3 հատ 10 գր կշռով եւ 7 հատ 5 գր կշռով ոսկու ձուլակտորներ: Ակցիայի ավարտին 3 աշխատանքային օրվա ընթացում մասնակիցների ցանկը (ոսկու գրավադրմամբ վարկային պայմանագրերի համարները) կտեղադրվի բանկի պաշտոնական կայքէջում, իսկ խաղարկությունը կհեռարձակվի բանկի youtube-յան եւ facebook-յան էջերով, որտեղ վարկառուները կկարողանան ուղիղ եթերով տեղեկանալ արդյունքների մասին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա հավելել է, որ խաղարկության անցկացման օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի ակցիայի ավարտից հետո՝ բանկի պաշտոնական կայքի միջոցով:  

Դիտում՝ 6481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai