ԵԱՏՄ երկրները կփոխանակեն հաճախորդների վարկային պատմությունները

02.12.2016 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԵԱՏՄ երկրները հաջորդ շաբաթ նախատեսում են հաստատել վարկային պատմությունների փոխանակման մասին համաձայնագիր, որը միության ընդհանուր ֆինանսական տարածքում հնարավորություն կտա փոխառուներին վարկ ստանալ  նաեւ մյուս անդամ երկրներից:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, համաձայնագրի նախագիծը պատրաստ է եղել դեռեւս անցյալ տարվա աշնանը, որի հաստատումը, սակայն, հետաձգվել է:

Պատճառը, ըստ պարբերականի, եղել է Ղազախստանի դիրքորոշումը` փոխանցելու տեղեկատվությունը պետական մարմինների միջոցով:

Ռուսաստանում դեռեւս արգելվում է վարկային բյուրոների միջեւ տվյալների փոխանցումը, սակայն հարցն այսօր կքննարկվի Կենտրոնական բանկի նիստում:

«Ներկայում բանկերի կողմից հաճախորդների վարկունակության չափազանց պահպանողական գնահատման պատճառով անգամ ամենալավ պատմությամբ հաճախորդները չեն կարողանում վարկ ստանալ այլ երկրում: Բացի այդ, առկա են էական տարբերություններ ԵԱՏՄ երկրների վարկային բյուրոների աշխատելաոճի միջեւ (տեղեկության բնույթի, դրված պահանջները եւ այլն)»,- գրում է պարբերականը:

Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովն ասել է, որ ԵԱՏՄ երկրները մինչեւ հաջորդ տարվա մայիս նախապատրաստում են հայեցակարգ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման մասին, որը, ամենայն հավանականությամբ, կգործարկվի 2025-ին:

Դիտում՝ 9979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo