Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

ՀՀ-ն Զարգացման ֆրանսիական գործակալությունից €40 մլն վարկ կստանա

 
 Չորեքշաբթի 30 Նոյեմբեր 2016
Photo: http://minfin.am/
 

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից ներգրավել է €40 մլն արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Երեւանում` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Շարպենտիեի կողմից:

Միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին` հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության եւ մրցունակության ամրապնդման նպատակներով:

Նախարարությունում նշել են, որ բյուջետային աջակցության վարկերն ավելի ճկուն են ծրագրայինների համեմատ, քանի որ հնարավորություն են տալիս հետագայում վերաբաշխել միջոցները` տվյալ պահին առավել նպատակահարման ուղղություններով:

Ժան Կլոդ Պիրեին ասել է, որ տրամադրվել է երկարաժամկետ վարկ` 20 տարով, որի մարումը կսկսվի 6-րդ տարվանից:

Նրա խոսքով՝ տոկոսադրույքը եւս կլինի մեղմ՝ ներառելով  նաեւ սուբսիդավորում Ֆրանսիայի կողմից, ինչը «Հայաստանի համար կթեթեւացնի վարկային բեռը»:

«Սա Հայաստանի հետ մեր արդեն երրորդ պայմանագիրն է: Նախկինում կնքել ենք էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարկավորման պայմանագիր, իսկ տարեսկզբին ստանձնել ենք Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորումը, որը կխթանի գյուղատնտեսության զարգացմանն այդ մարզում»,- նշել է նա:

Գործակալության փոխտնօրենն ընդգծել է, որ չնայած Հայաստանի հետ սկսել են աշխատել ոչ վաղ անցյալում, այդուհանդերձ, արդեն իսկ դրական կարծիք են կազմել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության վերաբերյալ:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1573
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա