Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

Հայաստանում քննարկվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը

 
 Չորեքշաբթի 30 Նոյեմբեր 2016
Photo: Նախագահի մամուլի ծառայություն
Photo: Նախագահի մամուլի ծառայություն
 

Ծաղկաձորում այսօր անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները:

Վերջիններիս ընդունել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ այդ կառույցների գործունեությունից է զգալիորեն կախված ցանկացած երկրի գործարար միջավայրի բարելավումը:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն վերոնշյալ խնդիրների լուծումն առաջ մղելուն եւ այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում իրենց առջեւ դրել են Միության անդամ պետությունները:

Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են նաեւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման նպատակով Մաքսային նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, մաքսային ծառայությունների ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները, զարգացման հեռանկարը:

ԵԱՏՄ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին այսօր ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ այս նիստը թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել խնդիրներին, գտնել փոխընդունելի ու արդյունավետ որոշումներ:

ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը եւ կբարելավի արտաքին տնտեսական գործունեության պայմանները:

ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինն էլ նշել է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը նոր թափ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մաքսային ոլորտում արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը, առեւտրաշրջանառության դյուրացմանը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1522
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա