Պրոմեթեյ Բանկն առանց գրավի սպառողական վարկեր կտրամադրի

30.11.2016 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը ներկայացրել է վարկավորման նոր առաջարկ՝ առանց գրավի սպառողական վարկեր:

Ինչպես նշել են բանկում, միկրո վարկերը տրամադրվում են մինչեւ 24 ամիս մարման ժամկետով եւ 24% տարեկան տոկոսադրույքով: Վարկի նվազագույն գումարը 100 հազ. դրամ է, իսկ առավելագույնը՝ 250 հազ. դրամ:

Վարկը կարելի է ստանալ բանկի ցանկացած գրասենյակում` ներկայացնելով միայն նույնականացման քարտ կամ անձնագիր եւ սոցիալական քարտ (կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք):

Դիտում՝ 19816
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo