Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

Նախարարների համար դեկտեմբերին կհաստատվի «արտակարգ ռեժիմ»

 
 Երեքշաբթի 29 Նոյեմբեր 2016
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատվելու է արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու եւ հաջորդ տարին պլանավորելու համար:

Այս մասին վարչապետն ասել է նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Վարչապետն ընդգծել է, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել:

Գործադիրի ղեկավարը կարեւորել է նաեւ հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

Խորհրդակցության ընթացքում նախարարները հանդես են եկել հաշվետվություններով, որոնց մանրամասները հասանելի են կառավարության կայքում:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1219
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա