Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

Ֆինանսաբանկային հատվածը կմասնակցի աշխատանքի տոնավաճառին

 
 Երեքշաբթի 29 Նոյեմբեր 2016
Photo: http://gorsovetkerch.ru/
 

Դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» եւ «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որտեղ կազմակերպությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մոտ առկա բոլոր թափուր աշխատատեղերը։

Միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից՝ սեմինարից եւ բուն տոնավաճառից։

Սեմինարը կսկսվի ժամը 14:00-ին «Պիկասո» դահլիճում, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Թենի Ավագյանը («Teach for Armenia»), Սամվել Գեւորգյանը («Quick Start», «Բի Էս Սի»), Զարուհի Նուրբեգյանը («Quick Start»)։

Բուն տոնավաճառը կսկսվի ժամը 16:00-ին «Մեծ» դահլիճում,  ներկա կլինեն Ամերիաբանկի, Կոնվերս Բանկի, Ինեկոբանկի, Պրոմեթեյ Բանկի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, IdeA հիմնադրամի, Ռոստելեկոմ Արմենիա, BetConstruct, Ginosi, Globbing, SEF, Teach for Armenia, JTI Armenia, PricewaterhouseCoopers, TotoGaming, AlphaPharm կազմակերպությունների ներկայացուցիչները:

Տոնավաճառի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ այս հղումով:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  2392
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա