Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

ԿԲ-ն տնտեսության «համեստ» աճ է կանխատեսում

 
 Երկուշաբթի 28 Նոյեմբեր 2016
Photo: Մեդիամաքս
 

ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2016թ. Հայաստանի տնտեսական աճի իր սպասելիքները` նախկին 2,8-3,4%-ի փոխարեն կանխատեսելով 1,3-1,8% աճ:

Այս մասին ասված է ԿԲ-ի` օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն»-ում:

«2016թ. տնտեսական աճի ԿԲ գնահատումները վերանայվել են նվազման ուղղությամբ` հիմնականում պայմանավորված երկրորդ եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված ավելի ցածր տնտեսական աճով, երրորդ եռամսյակում առեւտրի շրջանառության ցածր ծավալների պահպանմամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերի դրսեւորմամբ»,- նշված է զեկույցում:

ԿԲ-ն 2016թ. ակնկալում է  Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի էական դանդաղում: Մասնավոր տրանսֆերտները դեռեւս կրճատվողական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա, որը կմեղմվի 2015-2016 թթ. իրականացված դրամավարկային եւ հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ եւ տնտեսությունում առկա գնանկումային միջավայրով:

Ակնկալվում է ներքին պահանջարկի ցածր` 0,4% աճ, որի պայմաններում տնտեսական աճի շարժիչը կլինի արտահանումը` պայմանավորված ինչպես հիմնական առեւտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվության արագացմամբ, այնպես էլ առկա արտաքին պահանջարկի պայմաններում արտահանելի հատվածի դրական զարգացումներով:

Վերջինին, ըստ ոլորտի կարգավորչի, «նպաստել է ԿԲ-ի կողմից իրականացրած հետեւողական դրամավարկային քաղաքականության եւ գործընկեր երկրների համեմատ ավելի ցածր գնաճի հետեւանքով կազմակերպություների մրցունակության աճը»:

ԿԲ-ն 2016թ. արդյունաբերության ճյուղում կանխատեսում է ավելացված արժեքի 5,5-6,1%, իսկ ծառայությունների ոլորտում` 2,2-2,6% աճ: Միաժամանակ, շինարարության ոլորտում սպասվում է ավելացված արժեքի 1,8-2,6%, իսկ գյուղոլորտում` 0,7-0,1% անկում:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1419
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա