Կպարզեցվի ոստիկանության կողմից փաստաթղթերի տրամադրման կարգը

24.11.2016 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկումˋ նրանում ներառելով նաեւ ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունները:

Փաստաթղթերի տրամադրման համար կգործի «մեկ պատուհան»-ի սկզբունքը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբˋ միասնական օպերատորներին կփոխանցվեն ներկայում բացառապես ոստիկանության կողմից իրականցվող գործառույթները, ինչպես օրինակ՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում:

«Նպատակ ունենալով հեռու բնակվող կամ գտնվող անձանց ազատել լրացուցիչ դժվարություններից` կապված ֆինանսական միջոցների եւ ժամանակի ծախսման հետ, սույն նախագծով առաջարկվում է ընդլայնել օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը եւ նրանց վերապահել նաեւ ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայություններ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 18-ից սկսածˋ ՀայՓոստը, Արդշինբանկը, Ամերիաբանկն ու Կոնվերս Բանկը ստանձնել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթները եւ իրենց սպասարկման գրասենյակներում քաղաքացիներին կարող են տրամադրել անշարժ եւ շարժական գույքի գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ փաստաթղթեր:

Դիտում՝ 5806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo