ՎԶՄԲ-ն $50 մլն վարկ կտրամադրի Հայաստանին

24.11.2016 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբˋ համաձայնագրով բանկը Հայաստանին կտրամադրի $50 մլն՝ արժույթի պարբերաբար փոխարկման հնարավորությամբ:

Վարկի չորրորդ բաղադրիչի միջոցները կուղղվեն ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին ու հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանմանն ու մրցունակության ամրապնդմանը:

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի հավասար կիսամյակային վճարումների մարման եղանակով: Վարկի տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա Libor + ֆիքսված սպրեդ, պարտավորության վճարը` 0,25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ:

Դիտում՝ 2367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai