Վճարովի կայանատեղերի հարցով բանակցություններն ավարտվել են

15.11.2016 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ասել է, որ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին փոխանցելու ուղղությամբ:

Քաղաքապետի խոսքով՝ բանակցությունների արդյունքները ներկայացվել են կառավարությանը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երեւանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Դիտում՝ 3000
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai