Արմեն Ալավերդյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

01.11.2016 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումով Արմեն Ալավերդյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Արմեն Ալավերդյանը 1991-1992 թթ. աշխատել է ՀՀ Հարկային պետական տեսչությունում՝ որպես վերլուծության բաժնի պետ, 1992-1993 թթ.՝ նույն տեսչության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, 1993-1994 թթ.՝ մեթոդաբանության վարչության պետ, 1995-1999 թթ.՝ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ։

1999թ. նշանակվել է ՊԵԿ նախարարի տեղակալ, 2000թ.՝ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ:

2008թ. սեպտեմբերի 11-ից զբաղեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Դիտում՝ 3525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai