«Հայփոստ»-ն ու «Կոնվերս Տրանսֆեր»-ն ակցիա են գործարկում

01.11.2016 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը՝ «Կոնվերս Տրանսֆեր» դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ անցկացնում է ակցիա բոլոր այն ֆիզիկական անձանց համար, որոնք «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով ստանում են դրամական փոխանցումներ Ռուսաստանից:

«Հայփոստ»-ում նշել են, որ ակցիայի շրջանակում ֆիզիկական անձիք հնարավորություն կունենան ստանալու դրամական պարգեւներ, ինչպես նաեւ շահելու ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Ուղեգրերի խաղարկությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով կստանան առնվազն 2 դրամական փոխանցում` անկախ գումարի մեծությունից եւ արժույթից:

Ընկերությունում հիշեցրել են, որ «Հայփոստ»-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետեւյալ համակարգերը՝ «Կոնվերս Տրանսֆեր», «Ֆորսաժ», Ria Money Transfer, Stefi եւ Sigue:

Դիտում՝ 17640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai