Սուրեն Կարայանն ընդունել է «Գրանատուս Վենչուրս»-ի ներկայացուցիչներին

19.10.2016 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպում է ունեցել «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամի համահիմնադիրներ Մանուկ Հերգնյանի եւ Պիեր Հեննեսի հետ:

Նախարարությունում նշել են, որ քննարկվել են հիմնադրամի հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մանուկ Հերգնյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նշել տեխնոլոգիական եւ ինովացիոն ընկերություններում կատարված ներդրումների արդյունավետության մասին: Նա անդրադարձել է խնդրահարույց հարցերին՝ հավելելով, որ դրանց առնչությամբ ակնկալվում է նաեւ նախարարության աջակցությունը:

Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված հարցերի շուրջ քննարկումներ նախաձեռնելու, որոնք գործնական քայլեր կապահովեն դրանց լուծման համար:

Միաժամանակ, նախարարն առաջարկել է համատեղել ջանքերը, հաջողակ ծրագրից մինչեւ հաջողված բիզնեսի իրականացման ճանապարհին, նոր գործիքակազմի միջոցով առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար՝ խոստումնալից երիտասարդներին տալով վստահորեն սեփական նախաձառնություններն իրականացնելու հնարավորություն:

Հանդիպման ավարտին նախաշվել է առաջիկա հանդիպումը, որի ժամանակ արդեն իսկ քննարկումներ կընթանան կոնկերտ ծրագրի շուրջ:

Դիտում՝ 4690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai