Facebook
Google Extention
RSS
Երեքշաբթի, Դեկտեմբեր 06

Նորություններ

 
Exclusive

Հայաստանյան առաջին FinTech հաքաթոնն ընդունում է հայտեր

 
 Չորեքշաբթի 19 Հոկտեմբեր 2016
 

Հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կկայանա FinTech ձեւաչափի առաջին հաքաթոնը՝ Fintegration-ը, որի նպատակն է միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները:

Banks.am-ի հետ զրույցում «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը նշել է, որ հաքաթոնը կազմակերպել են «Մայքրոսոֆթ Հայաստանը» եւ «Դոմ Դանիել» ընկերությունը ՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:
 
Մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է:

Հաքաթոնին կմասնակցի 25 թիմ, որոնք 18-ժամանոց մարաթոնի ընթացքում կօգտագործեն Microsoft-ի տեխնոլոգիական հարթակները՝ մշակելով նորարար լուծումներ ապագայի հաշվապահական, բանկային եւ ֆինանսական ծառայությունների ոլորտների համար:

Հաքաթոնին կմասնակցեն տեղական եւ միջազգային փորձագետներ, որոնք կաշխատեն թիմերի հետ բիզնես եւ տեխնոլոգիական ուղղություններով՝ հոկտեմբերի 25-27-ը՝ Երեւանում, ապա՝ Դիլիջանում՝ հաքաթոնի ժամանակ:

Միջոցառման ավարտին թիմերը հանդես կգան 4-5-րոպեանոց ներկայացումներով, ինչին կհաջորդի մրցանակաբաշխությունը:

Մրցանակները շնորհվելու են 3 անվանակարգում՝ «Պարզապես լավագույնը» (610 հազ. դրամ), «Տեխնոլոգիական առաջընթաց» (377 հազ. դրամ) եւ «Իսկապես արտիստիկ» (233 հազ. դրամ):  

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  8637
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա