Ֆրանսիան $40 մլն-ի ներդրումային ծրագրեր կիրականացնի ՀՀ-ում

18.10.2016 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ եւ պատրաստվում է իրականացնել շուրջ $40 մլն-ի ծրագրեր:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին դեսպանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծել է, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում, եւ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Կարեն Կարապետյանն էլ ասել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա իրացման գործում կարեւորել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում:

Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումը:

Դիտում՝ 15780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo