Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ

17.10.2016 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:

Ինչպես նշել են բանկում, պորտալով վճարումներ կարող են իրականացնել ոչ միայն բանկի հաճախորդները, այլեւ «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի թողարկած ArCa, VISA եւ MasterCard քարտերի քարտապանները:

«Այցելելով Կոնվերս բանկի նոր պորտալը (որը հասանելի է նաեւ բանկի պաշտոնական կայքից)` քարտապանները կկարողանան վճարումներ իրականացնել իրենց հարմար պահին եւ վայրից՝ վճարելով կոմունալ, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների (Ucom, Beeline, ՎիվաՍել-ՄՏՍ, «Ռոստեկելոմ») մատուցած ծառայությունների, ավտոմեքենաների կայանման դիմաց, ինչպես նաեւ մարել կայանման տուգանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով առաջիկա ամիսներին կգործարկվի նաեւ Կոնվերս Բանկի մոբայլ բանկինգ հավելվածը:

Դիտում՝ 32701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai