Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Նորություններ

 

Վարչապետը ՊԵԿ-ում ներկայացրել է «խաղի նոր կանոնները»

 
 Երեքշաբթի 11 Հոկտեմբեր 2016
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Կարեն Կարապետյանն ընդգծել է ՊԵԿ գործունեության կարեւորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույցի, եւ գերատեսչության աշխատակազմին ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու կոմիտեի հետագա գործունեության հիմքում:

Մասնավորապես, կառավարության ղեկավարը կարեւորել է օրինապահ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը:

«Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում այն գործարարի համար, որը դաշտում չէ եւ որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Հայտանիշը հետեւյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:  

Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկն ու ժամկետները: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ խոսքը է ոչ միայն այն տեղեկանքների մասին է, որոնք ՊԵԿ-ն է պահանջում, այլ նաեւ այն տեղեկանքների, որոնք անհրաժեշտ են այլ գերատեսչություններից՝ ձեւակերպումներն իրականացնելու համար:

«Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձեւակերպված լինեն, քաշքշուկը եւ անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով հսկիչ գներին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը:

Ըստ գործադիրի ղեկավարի, այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան, «օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա, եւ ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ»:

Վարչապետը նշել է, որ ՊԵԿ աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում:

«Մենք առավելագույնս պետք է աշխատենք, որպեսզի օրինապահ բիզնեսը, իրավաբանական անձը նվազագույն կերպով զգան ձեր միջամտությունը եւ հակառակը, ովքեր այդ դաշտում չեն գործում, պարբերաբար պետք է զգան ձեր ներկայությունը»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ եւ, որպեսզի բոլորը համոզվեն դրանում, ըստ կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է գործել առավելագույնս թափանցիկ:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  2887
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա