«Գրանթ Թորնթոն»-ի աշխատակիցները տոն են պարգեւել «Օրրան»-ի սաներին

06.10.2016 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի աշխատակիցներն այցելել են Երեւանի «Օրրան» ցերեկային խնամքի բարեգործական կենտրոն:

Այցը կատարվել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի Գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրվա շրջանակում:

««Գրանթ Թորնթոն»-ի աշխատակիցները հետաքրքիր եւ հագեցած օր անցկացրեցին կենտրոնում՝ կազմակերպելով միջոցառում, որտեղ երեխաները մեծ խանդավառությամբ կատարեցին ուրախ երգեր, պատրաստեցին հետաքրքրաշարժ ներկայացումներ՝ ընկերության, համերաշխության, հավասարության թեմաներով, ինչպես նաեւ ոգեւորությամբ ընդունեցին ընկերության աշխատակիցների պատրաստած նվերները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանի խոսքով՝ այս միջոցառումը «կխրախուսի նաեւ այլ ընկերություններին` դրսեւորելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն եւ մասնակցելու տարբեր բարեգործական ծրագրերի»:
 
«Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Գրանթ Թորնթոնը մշտապես խրախուսում է իր աշխատակիցներին` մասնակցելու բարեգործական նախաձեռնությունների: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ տեղական համայնքների զարգացման գործում, քանի որ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն իր գործունեությամբ կարող է ազդեցություն ունենալ հասարակության եւ շրջակա միջավայրի վրա»,- ընդգծել է նա:

Դիտում՝ 23676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai