Յունիբանկն ակցիա է գործարկել քարտապանների համար

30.09.2016 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ:

Ինչպես նշել են բանկում, քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 դրամ:

Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում եւ արտերկրում Յունիբանկի VISA եւ ArCa քարտերով կանխիկ եւ անկանխիկ ձեւով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների):

«Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ 1 000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ անցկացվելու է երեք IPhone SE հեռախոսների խաղարկություն:

Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:Առաջին խաղարկությունը բանկը կանցկացնի այս տարվա հոկտեմբերին:

«Յունիբանկը մշտապես իրականացնում է իր հաճախորդների հավատարմության բարձրացմանն ուղղված ծրագրեր եւ խթանում քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով լոյալության շահավետ եւ պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում. հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները եւ գումար փոխանցում քարտային հաշվին»,- նշել են բանկում:

Դիտում՝ 5227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai