Արարատբանկի նորմատիվային կապիտալը հատել է ԿԲ սահմանած շեմը

29.09.2016 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով թողարկած  բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում համալրել է այն 8,5 մլրդ դրամով`  գերազանցելով նորմատիվային կապիտալի 30 մլրդ դրամի շեմը:

Ինչպես նշել են բանկում, սեպտեմբերի 26-ին` ժամկետից շուտ, ավարտվել է Արարատբանկի բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը, բաժնետերերի 2016թ. հունիսի 17-ի ընդհանուր ժողովի որոշմամբ, սկսվել էր հուլիսի 20-ին եւ նախատեսվում էր ավարտել մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Սահմանված ընթացակարգի համաձայն` բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տեղաբաշխման արդյունքները հաստատելուց հետո բանկի կանոնադրության մեջ կկատարվեն համապատասխան փոփոխություններ եւ կներկայացվեն ԿԲ` գրանցման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 67852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai