2017-ի համար «կոշտ» բյուջե ենք նախատեսել, ասել է վարչապետը

29.09.2016 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն` պետբյուջեն եկամուտների գծով կկազմի 1 210 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150.1 մլրդ դրամ:

«2017թ. համար բավական կոշտ բյուջե ենք նախատեսում, ինչի մասին խոսում են թվերը. մոտ 70 մլրդ դրամի եկամուտների աճ ենք նախատեսում եւ շուրջ 100 մլրդ դրամով ծախսերի նվազեցում»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշել է, որ վարչարարական մեխանիզմների արդյունքում հաջորդ տարի ակնկալվում են լրացուցիչ հարկային մուտքեր:

«Ծախսերի մասով եղել ենք համեմատաբար պահպանողական եւ ամբողջ տարվա համար ծրագրել ենք 1 տրիլիոն 360 մլրդ դրամի ծախս: Այս պարագայում 2017թ. բյուջեի պակասուրդը պահել ենք 2.8%-ի շրջանակում, որը գրեթե կրկնակի նվազ է 2016թ. համար գնահատվող ցուցանիշից»,- ասել  է Վարդան Արամյանը:

Դիտում՝ 17011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai