Կառավարության կառուցվածքային փոփոխության նախագիծն ընդունվեց

29.09.2016 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել  «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Փոփոխությունների համաձայն՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանավանվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության:

Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորել է Ճարտարապետության ու մշակութային հուշարձանների պահպանման կոմիտեի:

«Նախարարությունների անվանափոխումները պայմանավորված են նոր կառավարության որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ եւ նոր մոտեցումների մեկնարկով»,- ԱԺ-ում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Դիտում՝ 2689

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW