«Եթե ստվերը դաշտ չբերենք, երկիրը երկիր չենք դարձնի»

28.09.2016 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաեւ կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք, ըստ նրանց, բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի խոսքով` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջեւ:
 
«Մենք հետեւյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու:

«Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ դիտարկվում է հարկային եւ էներգակիրների մատակարարման մասով որոշակի արտոնություններ տրամադրելու հնարավորությունը բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այդ պայմանները մրցակցության առումով որեւէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար եւ կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Դիտում՝ 10415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai