ՀՀ էկոնոմիկայի նոր նախարարը Սուրեն Կարայանն է

27.09.2016 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սուրեն Կարայանն այսօր նշանակվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Այս պաշտոնը 2016թ. փետրվարի 24-ից զբաղեցնում էր Արծվիկ Մինասյանը, որը նախագահի այսօրվա հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարար:

Սուրեն Կարայանը ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում:

1990-1995 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1995-1998 թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1997-1998 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, 1998-1999 թթ.` նույն վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ, իսկ 1999-2000 թթ.` վարչության պետ։

2000-2001 թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ-հարկային քաղաքականության վարչության պետ, 2001-2002 թթ.՝ պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ:

2002-2006 թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։

2006-2008 թթ.  զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

2008-2015 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

2015-ից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Սուրեն Կարայանն անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դիտում՝ 3730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai